Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ֆուտբոլը գերտերություններում

Ֆուտբոլը գերտերություններում
25.02.2014 | 11:47

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունն ունեցավ նոր, միանձնյա առաջատար: Դա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ հանդիպումները պարտությամբ ավարտեցին «Բարսելոնն» ու Մադրիդի «Աթլետիկոն»: «Ռեալ Սոսիեդադի» հետ խաղում առաջինին չօգնեց անգամ Մեսիի գոլը, ու թիմը պարտվեց 1:3 հաշվով: Շատ ավելի շոշափելի եղավ երկրորդի պարտությունը: Համենայն դեպս, կատալոնյան ակումբը գոնե մեկ գնդակով պատասխանեց իրեն «վիրավորողին»: «Օսասունայի» հետ խաղում «Աթլետիկոն» դա էլ ի զորու չեղավ անելու` սեփական դարպասը երեք գնդակ ընդունելով: Այս ամենն ավելի քան նպաստավոր օգտագործեց «Ռեալը»: «Էլչեի» նկատմամբ սեփական դաշտում 3:0 հաշվով տարած հաղթանակն արքայական ակումբի համար տեղ ապահովեց աղյուսակի ամենավերին հորիզոնականում:
Անգլիական պրեմիեր լիգայում «Չելսին» «Էվերթոնի» հետ խաղում հաղթանակի տեր դարձավ մրցավարի ավելացրած ժամանակում գոլ խփելու շնորհիվ ու պահպանեց լիդերությունը: Հաղթական էր նաև «Արսենալի» հանդիպումը «Սանդերլենդի» հետ` 4:1: «Սթոք Սիթիի» հետ խաղում երեք միավոր վաստակեց նաև «Մանչեստր Սիթին»: Առաջատար եռյակն այս դասավորությամբ էլ շարունակում է չեմպիոնական մրցավազքը:
Մինչ բունդեսլիգայում փոխնիփոխ ելույթներով շարունակում են հանդես գալ «Բայերն» ու Դորտմունդի «Բորուսիան» (երկուսն էլ հերթականում պարտություն են կրել. առաջինը` Վոլֆսբուրգից` 1։3, երկրորդը` «Համբուրգից»` 0։3), «Բավարիան» իր ճամփին սրբում-տանում է ամեն ինչ: Հերթական «դժբախտն» այս անգամ «Հանովերն» էր, որին չկարողացան օգնել անգամ տան պատերը` 0:4:
Հերթական տուրում հերթական երեք միավորը վաստակեց «Յուվենտուսը»` նվազագույն հաշվով պարտության մատնելով «Թուրինին»: Երրորդ տեղում ընթացող «Նապոլին» կխաղա այսօր, իսկ «Ռոմայի»` տուրի հետաձգված հանդիպումը կկայանա ավելի ուշ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 857

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ